ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐ

slider 005

ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ

Կազմակերպությունը Ոսկու գրավով ապահովված վարկեր տրամադրում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով, կանխիկ եղանակով, 20-24% տարեկան տոկոսադրույքով, 1-24 ամիս մարման ժամկետով:
Վարկի նվազագույն գումարը` 30,000.00 ՀՀ դրամ:
Վարկի առավելագույն գումարը` 5,000,000.00 ՀՀ դրամ:
Վարկը տրամադրվում է գրավի գնահատված արժեքի 100%-ի չափով:

Վարկի տրամադրման դրական որոշման չափանիշ է հանդիսանում դրական կամ չեզոք վարկային պատմությունը, ինչպես նաև մշտական բնակության վայրի առկայությունը:

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է անհատական թերթիկ` համաձայն ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պահանջների:

Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով: 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարներն են, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 28.25 - 33.48 %:

Վարկի տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս, իսկ վարկի մայր գումարը` ժամկետի վերջում կամ հավասարաչափ ամենամսյա մարմամբ` կողմերի փոխհամաձայնությամբ:

Վարկի մարումները կարող են իրականացվել կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

 

ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
  • Վատ վարկային պատմություն ունենալը Ձեր համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս: