ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Slider

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Կազմակերպությունը Սպառողական վարկեր է տրամադրում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, գույքի ձեռք բերման, ծառայություններից օգտվելու համար և այլ սպառողական նպատակներով:
Վարկը տրամադրվում է միայն ՀՀ դրամով:
Վարկի մարումը իրականացվում է հաճախորդի հետ համաձայնեցված գրաֆիկով, որով կարող է սահմանվել վարկի մայր գումարի մարման դադարի շրջան:
Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ դրա մի մասը, որի համար տույժեր չեն հաշվարկվում:
Վարկի օգտագործման համար տոկոսագումարները հաշվարկվում են վարկային պայմանագրով սահմանված վարկի անվանական տարեկան տոկոսադրույքով:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի ընդհանուր տոկոսով և ներառում է այն բոլոր տոկոսներն ու այլ վճարներն են, որոնք վարկառուն պարտավոր է վճարել վարկավորման համար:

Վարկերը տրամադրվում են գրավի առկայությամբ: Գրավի առարկա կարող է հանդիսանալ Ընկերության համար ընդունելի ցանկացած գույք.
• Եթե վարկի ապահովության միջոց է անշարժ գույքի գրավը, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը անշարժ գույքի գնահատված լիկվիդացիոն արժեքին` չպետք է գերազանցի 70 (յոթանասուն) տոկոսը:
• Եթե վարկի ապահովության միջոց է տրանսպորտային միջոցի գրավը, ապա տրամադրվող վարկի հարաբերությունը տրանսպորտային միջոցի գնահատված լիկվիդացիոն արժեքին` չպետք է գերազանցի 60 (վաթսուն) տոկոսը:
• Ընկերության համար ընդունելի այլ գրավների դեպքում կարող են սահմանվել այլ գործակիցներ:
Գրավի գրավադրման արժեքը որոշվում է կողմերի համաձայնությամբ` Ընկերության համապատասխան աշխատակցի կամ անկախ լիցենզավորված գնահատողի կողմից տրամադրված գույքի գնահատման հաշվետվության հիման վրա:
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում կնքվում են վարկային և գրավի պայմանագրերը, որից հետո սահմանված կարգով տրամադրվում է վարկը:

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է անհատական թերթիկ` համաձայն ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պահանջների:

Վարկի մարումներն իրականացվում են կանխիկ ձևով` Ընկերության դրամարկղում կամ անկանխիկ եղանակով` Ընկերության հաշվարկային հաշիվներին փոխանցելու միջոցով:

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՇՏ ԳՐԱՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԷՔՍՊՐԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՇՏ ԳՐԱՎՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԷՔՍՊՐԵՍ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա:
  • Վատ վարկային պատմություն ունենալը Ձեր համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս: