ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

Հարգելի Այցելու

 

ՓԱՐՎԱՆԱ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ  առաջարկում է Ձեզ վարկերի հետևյալ տեսակները` առևտրային վարկեր, հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռք բերման/վերանորոգման համար, սպառողական վարկեր անշարժ գույքի, ավտոմեքենայի և այլ գրավների  գրավադրմամբ, ոսկու գրավով վարկեր, որոնց տրամադրման ընթացակարգն է. 

 

Ընկերության վարկային մասնագետը Ընկերությանը դիմած հաճախորդին  ծանոթացնում է վարկի պայմաններին, վարկավորման գործընթացին, իր կողմից կատարվելիք ծախսերին, ինչպես նաև  վարկի պայմանների խախտման դեպքում հնարավոր հետևանքների մասին:

 

Մասնագետը նախնական զրույցի ընթացքում հաճախորդին տրամադրում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ընդունում վարկային հայտը:

Մասնագետը հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի, վարկային հայտի և ՀՀ կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրից և/կամ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքների հիման վրա կատարում է հաճախորդի վարկունակության գնահատում, որի ընթացքում ստուգում է հաճախորդի և նրա կողմից պահանջվող վարկի համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված չափանիշներին, ինչպես նաև հավաքագրված ողջ տեղեկատվության արժանահավատությունը:

 

Եթե հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվությունը չի համապատասխանում Ընկերության կողմից սահմանված չափանիշներին, մասնագետը հաճախորդին տեղեկացնում է վարկային հայտի մերժման և մերժման պատճառների մասին, իսկ դրական որոշման դեպքում` հաճախորդին տեղեկացվում է այդ մասին, և  սկսվում է վարկավորման գործընթացը:

 

Կախված հաճախորդի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունից` վարկի տրամադրման գործընթացը տևում է  3-10 բանկային օր:

 

Հարգելի Այցելու

Մեզ հաճելի է աշխատել պարտաճանաչ և պատրաստակամ հաճախորդների հետ, և մենք պատրաստ ենք աջակցել Ձեր նոր ձեռքբերումներին և նպաստել Ձեր նպատակների իրագործմանը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների (այդ թվում` սահմանված ժամկետներում վարկի գումարը և տոկոսագումարը չմարելու) չկատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են տուժային սանկցիաներ, իսկ գրավի առարկան կարող է ՀՀ օրենսդրությամբ և կնքված պայմանագրերով սահմանված կարգով բռնագանձվել և իրացվել: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում պարտքի մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին:  

 

Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները  ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկատվությունը կգրանցվի ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստրում և  <<ԱՔՌԱ>> Վարկային բյուրոյում, որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա: